Գրող, բլոգեր՝Առլեն Շահվերդյանը Փարվանյան Քոնսալթինգի մասին

Եթե խոսելիս լինենք հաշվապահական և ֆինանսական ոլորտի ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքային որակի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ապա այսօր մեզանում քիչ են այնպիսի ընկերությունները, որոնք իսկապես վստահություն և հարգանք են ներշնչում համաքաղաքացիների շրջանում: Այս իմաստով շահեկանորեն տարբերվում է Mher Parvanyan-ի և իր համախոհների կողմից ստեղծված Parvanyan Consulting ընկերությունը, որը համալրված է երիտասարդ, պրոֆեսիոնալ և նպատակասլաց կադրերով: Որակյալ ծառայությունների մատուցում, հաճախորդների մեծ գոհունակություն և ցանցի ընդլայնում, ինչպես նաև կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի մեծացում: Այս ամենը մի փոքր մասն են այն բոլոր ձեռքբերումների, որդեգրած նպատակների ու խնդիրների, որոնք իր առջև դրել է «Փարվանյան Քոնսալթինգը»: Ճանաչում եմ Փարվանյան եղբայրներին՝ նպատակասլաց, կիրթ, բարեվարք ու համեստ մարդիկ են, որոնք իրենց շուրջն են համախմբել շնորհալի երիտասարդների և ամենօրյա անխոնջ աշխատանքով, յուրաքանչյուրն իր տեղում, նպաստում են մեր երկրի զարգացմանը: Ողջունում եմ ընկերներիս ղեկավարած «Փարվանյան Քոնսալթինգի» շնորհակալ և գրագետ կերպով կազմակերպված գործունեությունը՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Առաջարկում եմ անպայման ծանոթանալ, միանալ և օգտվել ընկերության ծառայություններից:

0 ответы

Ответить

Want to join the discussion?
Feel free to contribute!

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *