Սիրելի բարեկամներ,

Բարի գալուստ «Փարվանյան քոնսալթինգ» ընկերության պաշտոնական կայք: Պատիվ ունեմ սիրով ողջունելու Ձեզ մեր կայքում: Մեր ամենօրյա անխոնջ աշխատանքում մենք ձգտում ենք լինել այնպիսին, որ մեկ անգամ «Փարվանյան քոնսալթինգ»- ի ծառայություններից օգտվելուց հետո Դուք անպայմանորեն դառնաք մեր մշտական հաճախորդը, ավելին՝ մեր պատվելի գործընկերը: Նույնը և մեր կայքի դեպքում է, քանզի մեկ անգամ այցելելով կայքը և ծանոթանալով մեր ընկերության ծառայությունների որակին ու շրջանակին, վստահ եմ, որ դուք կլինեք այս հարթակում նորից ու նորից:

Եվ ուրեմն, արդեն լավ ընկերոջ իրավունքով, վստահորեն և համոզված համագործակցության ձեռք եմ մեկնում Ձեզ: Ես և իմ անձնակազմը ուրախ ենք ընդունելու Ձեզ մեր մոտ՝ սեղմելով ընդառաջ մեկնված Ձեր ազնիվ ձեռքը՝ ի նշան անխախտ ու հարատև, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության:

Մենք ազնիվ աշխատանքի ջատագով ենք ու նվիրյալ: Եթե նույնքան ազնվորեն խոսելիս լինենք հաշվապահական և ֆինանսական ոլորտի ծառայություններ մատուցող ներկայիս ընկերությունների աշխատանքային որակի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ապա այսօր մեզանում քիչ են այնպիսի ընկերությունները, որոնք իսկապես վստահություն և հարգանք են ներշնչում մեր համաքաղաքացիների շրջանում: Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, ընդունելի կամ՝ ոչ: Մեզ համար մենք ընտրել ենք լրիվ ուրիշ ուղի՝ հաճախորդի վստահությունը և մեր աշխատանքից նրա գոհունակությունը համարելով որպես գլխավոր նպատակակետ:

Եվ այդ նպատակակետին հասնելու համար մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր ընկերությունը Ձեզ համար շահեկանորեն տարբերվի բոլորից: Ավելին, «Փարվանյան քոնսալթինգ»  ընկերությունը, մշտապես իր ձեռքը պահում է ոլորտի զարգացման զարկերակին: Դրան է նպաստում ընկերության երիտասարդ, դինամիկ զարգացող, նորարարական մտահղացումներով զինված երիտասարդ և պրոֆեսիոնալ թիմը: Որակյալ ծառայությունների մատուցում, հաճախորդների մեծ գոհունակություն և ցանցի ընդլայնում, ինչպես նաև կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի մեծացում: Այս ամենը մի փոքր մասն են այն բոլոր ձեռքբերումների, որդեգրած նպատակների ու խնդիրների, որոնք դրել ենք մեր առջև:

Ես իմ շուրջն եմ համախմբել նպատակասլաց, կիրթ ու բարեվարք աշխատակիցների, որոնք իրենց ամենօրյա նվիրյալ աշխատանքով նպաստում են մեր երկրի զարգացմանը, նպաստում են նրան, որ մեզ դիմած մեր հայրենակիցները հպարտությամբ ու գոհունակությամբ արտասանեն մեր ընկերության անունը, որովհետև «Փարվանյան քոնսալթինգը» մեզ համար սոսկ ընկերություն չէ, այն մեր փիլիսոփայությունն է, սիրով ու նվիրումով ստեղծված մեր տունն է: Իսկ հյուրերին տանն ընդունում են հարազատաբար ու սիրով: Հետևաբար մեր տան դռները բաց են Ձեր առջև, սպասում ենք Ձեզ «Փարվանյան քոնսալթինգ» ընկերությունում, մեր կայքում, Ձեր բարեկեցության համար ստեղված մեր աշխարհում: Մինչ հանդիպում:

Հարգանքով՝

«Փարվանյան քոնսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն